Փաստաբանական Ակադեմիա

Գիտելիքն ուժ է, եթե գիտես ինչպես կիրառել

Տեսնել ավելին

13 Տարվա Փորձառնություն

ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

Հաճախ տրվող հարցեր

Անվճար Խորհրդատվություն

ՀՀ փաստաբանական ակադեմիայի ունկնդիրները տրամադրում են անվճար իրավաբանական խորհրդատվություն յուրաքանչյուր աշխատանքային հինգշաբթի օր:

Ղեկավար կազմ

Արա Զոհրաբյան
Արա Զոհրաբյան

Ռեկտոր

Մանե Կարապետյան
Մանե Կարապետյան

Գիտագործնական գծով պրոռեկտոր

Ռոման Ահարոնյան
Ռոման Ահարոնյան

Ուսումնական գծով պրոռեկտոր

Մարինե Ֆարմանյան
Մարինե Ֆարմանյան

Գիտագործնական դեպարտամենտի ղեկավար

Արմինե Ֆանյան
Արմինե Ֆանյան

Ուսումնական դեպարտամենտի ղեկավար

ԿԱՐԾԻՔՆԵՐ ակադեմիայի մասին

Փաստաբանական ակադեմիայի դերը կայանում է նրանում, որպեսզի կարողանա տալ ոչ միայն տեղեկատվական ինֆորմատիվ գիտելիքներ, այլ նաև ունակություններ իրենց գիտելիքները և ստացած տեղեկատվությունը իրականում իրացնելու առումով: Փաստաբանական ինստիտուտը իմ խորին համոզմամբ հանդիսանում է իրավական պետության անկյունաքարային ինստիտուտներից մեկը:

Արսեն ՆիկողոսյանԴատավորՓաստաբանական ակադեմիայի դասախոս

Փաստաբանական դպրոցի ձևավորումից ի վեր մենք այսօր գործնականում տեսնում ենք որակապես նոր փաստաբանական ինստիտուտ: Մենք տեսնում ենք փաստաբաններ ոչ միայն բարձր մասնագիտական որակներով օժված, այլ նաև էթիկայի կանոններին հետևող փաստաբաններ: Ուժեղ փաստաբան, լավ իրավաբան ունենալու դեպքում, բոլոր կողմերն ավելի ձգված են՝ հասկանալով, որ բարձր պրոֆեսիոնալ իրավաբանի հետ գործ ունեն:

Սերգեյ ՄարաբյանՓաստաբանՓաստաբանական ակադեմիայի դասախոս

Կարող եմ միանշանակ ասել, որ Փաստաբանական ակադեմիան ապահովում է իսկական, գրագետ, բարեխիղճ, կրթված, անկաշառ և բարձր էթիկական մակարդակ ունեցող փաստաբաններ դառնալու համար անհրաժեշտ երաշխիքներ: Այն գիտելիքի պաշարը, այն փորձը, որոնք ունկնդիրներն այսօր ստանում են Փաստաբանական ակադեմիայում, բավարար է հենց Փաստաբանական ակադեմիան ավարտելու հաջորդ օրվանից անցնել գործի և պաշտպանել մարդկանց իրավունքներն ու օրինական շահերը:

Հովիկ ՇահնազարյանԴատավորՓաստաբանական ակադեմիայի դասախոս

Ես ինքս պատիվ ունեմ աշխատելու Փաստաբանական ակադեմիայում, ես տեսնում եմ այն դրական տեղաշարժերը, դրական գործընթացները, որ այս տարիների ընթացքում տեղի են ունեցել Փաստաբանական ակադեմիայում: Փաստաբանական ակադեմիան ենթադրում է դասավանդման այլ որակ և այլ մակարդակ, դա ենթադրում է նաև յուրահատուկ ուսումնական ծրագրեր և ուսումնական գործընթացի կազմակերպման յուրահատուկ մեթոդներ և ձևեր: Դա շատ ավելի որակյալ, շատ ավելի թիրախային, նպատակային կրթություն է ենթադրում:

Արման ԴիլանյանՍահմանադրական դատարանի նախագահՓաստաբանական ակադեմիայի դասախոս

Փաստաբանական ակադեմիան կլասիկ հետբուհական հաստատություն է: Եթե մենք ուսումնասիրենք այն առարկանները, որոնք որ Փաստաբանական ակադեմիայում են անցնում սաները և բուհերում, ապա չունենք մենք կրկնություն: Ըստ էության, ունկնդիրներն այստեղ այն հմտություններն են ձեռք բերում, որոնք որ հետագայում որպես փաստաբան պետք է աշխատեն և ցուցադրեն իրենց աշխատանքի որակը:

Արթուր ԴավթյանՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահՓաստաբանական ակադեմիայի դասախոս

Փաստաբանական ակադեմիան դա այն եզակի կրթական կառույցներից է, որի քննությունների արդյունքների նկատմամբ երբևէ չի եղել կասկածներ և որ դրանք օբյեկտիվ են և այդ ողջ գործընթացը թափանցիկ է և փաստաբաններն իրապես իրենց հանձնած քննության արդյունքների տերն են: Սա այն հաջողություններից ձեռքբերումներից է, որը հիմք է տալիս Փաստաբանական ակադեմիայի մեր գործընկերներին շարունակեն զարգացման գործընթացը, այլ ոչ թե զրոյից կառույցի ստեղծման վրա աշխատեն:

Գրիգոր ՄինասյանՀՀ Արդարադատության նախարար 2023 թ.

Փաստաբանական ակադեմիայի հետ մեր հարաբերությունները կարելի է համեմատել մանկական ընկերության հետ և բնական է, որ այդ ճանապարհին մենք ունեցել ենք շատ ընդհանուր խնդիրներ, խոչընդոտներ, որոնք պետք էր հաղթահարել՝ ցույց տալու համար և հիմնավորելու մեր հիմնադրման, հետագա գոյության, զարգացման կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Սերգեյ ԱռաքելյանՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր