Իրավաբանական կլինիկան ՀՀ փաստաբանական ակադեմիայի գիտագործնական դեպարտամենտի կողմից գործնական ուսուցման ժամանակ ունկնդիրների գործնական հմտությունների ձևավորմանը նպաստող ծրագիր է: Իրավաբանական կլինիկայի ծրագրով ունկնդիրները՝ Ռեկտորի հաստատած կանոնակարգի հիման վրա, մենթորների (փորձաշրջանի համակարգողի, դասախոսների, փաստաբանների) հսկողության ներքո իրավաբանական օգնություն են տրամադրում ֆիզիկական անձանց, իրականացնում են նրանց շահերի պաշտպանությունը, ինչպես նաև Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի և ՀՀ փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից համատեղ սահմանած կարգին համապատասխան օժանդակում են ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակին:
ՀՀ փաստաբանական ակադեմիան շարունակում է իրավաբանական կլինիկայի գործունեությունը Երևանում և տրամադրում է իրավաբանական օգնություն յուրաքանչյուր աշխատանքային հինգշաբթի օր։
Իրավաբանական անվճար ծառայությունների մատուցումը իրականացվում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ունկնդիրների միջոցով:
Իրավաբանական կլինիկայում ունկնդիրների մասնակցությունը կարգավորվում է տվյալ ժամանակահատվածում փորձաշրջանի փուլում գտնվող հոսքի համար նախապես կազմված ժամանակացույցով։
Իրավաբանական կլինիկայի կողմից անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է քաղաքացիական, վարչական և քրեական գործերով՝ բանավոր և գրավոր խորհրդատվության ձևով։
Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենք։ Հասցե՝ ք․ Երևան, Զաքյան 7-2, 2-րդ հարկ։
2021 թվականի մարտից մինչև 2022 թվականի մարտ ամիսն ընդգրկող ժամանակահատվածում իրավաբանական կլինիկայում իրավաբանական օգնություն է տրամադրվել 566 այցելուի։
2022 թվականի մարտից մինչև 2023 թվականի մարտ ամիսն ընդգրկող ժամանակահատվածում իրավաբանական կլինիկայում իրավաբանական օգնություն է տրամադրվել 1426 այցելուի։
2023թ․ ՀՀ փաստաբանական ակադեմիան սկսել է առանձին հաշվառում վարել ՀՊԳ շահառու այցելուների մասով։
2023 թվականի մարտից մինչև 2024 թվականի մարտ ամիսն ընդգրկող ժամանակահատվածում իրավաբանական կլինիկայում իրավաբանական օգնություն է տրամադրվել 1444 այցելուի, որից 751-ը՝ ՀՊԳ շահառու։
2024 թվականի մարտից մինչև 2025 թվականի մարտ ամիսն ընդգրկող ժամանակահատվածում իրավաբանական կլինիկայում իրավաբանական օգնություն է տրամադրվել 1271 այցելուի, որից 894-ը՝ ՀՊԳ շահառու։
2025 թվականի մարտից մինչև 2026 թվականի մարտ ամիսն ընդգրկող ժամանակահատվածում իրավաբանական կլինիկայում իրավաբանական օգնություն է տրամադրվել 1329 այցելուի, որից 673-ը՝ ՀՊԳ շահառու։
