Ունկնդիրների գործնական ուսուցման (փորձաշրջանի) կազմակերպումը և անցկացումը, այդ թվում՝ փորձաշրջանի նկատմամբ հսկողությունը և փորձաշրջանի արդյունքների ամփոփումն իրականացնում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի գիտագործնական դեպարտամենտը:

Փորձաշրջանը կամ գործնական ուսուցումը ունկնդիրների, որպես ապագա փաստաբանների գործնական հմտությունների ձևավորման նպատակով կազմակերպվող ուսումնական գործընթաց է, որը ներառում է՝

  1. փաստաբանական գրասենյակում կամ այլ հաստատությունում փորձաշրջանի ծրագրով սահմանված մասնագիտական աշխատանքներ (առաջադրանքներ) կատարելը.
  2. ՀՀ փաստաբանական ակադեմիայի Իրավաբանական կլինիկայի հարթակում անվճար իրավաբանական օգնության ծրագրին մասնակցելը.
  3. փաստաբանի հմտություններ զարգացնող գործնական պարապմունքներին (սիմուլացիոն դատավարություններ, մասնագիտական հմտություններ զարգացնող դասընթացներ) մասնակցելը.
  4. որպես հսկող՝ ՀՀ փաստաբանական ակադեմիայում կազմակերպվող ընդունելության քննությունների կամ տեսական ուսուցման ընթացիկ քննություններին մասնակցելը:

 

Գործնական ուսուցմանը վերաբերող իրավական ակտերը տե՛ս →