ՀՀ փաստաբանական ակադեմիայում դասընթացները լինում են պարտադիր և օժանդակող: Պարտադիր դասընթացները գնահատվում են միավորներով, իսկ օժանդակող դասընթացները միավորներով չեն գնահատվում: Օժանդակող դասընթացներին մասնակցությունը պարտադիր է։ Նշված դասընթացներից բացակայությունը հաշվառվում է ընդհանուր կարգով և առաջացնում է Ուսուցումը կարգավորող իրավական ակտերով նախատեսված հետևանքներ։
- Պաշտպանի մասնակցությունը մինչդատական քրեական վարույթում
- Խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդության քննարկման ընթացակարգերը առաջին ատյանի դատարանում և դատական ակտի բողոքարկումը
- Մինչդատական ակտերի իրավաչափության դատական բողոքարկումը
- Ապացույցները և ապացուցումը քրեական վարույթում
- Փորձաքննությունների կատարումը, դրանց տեսակները և փաստաբանի իրավասությունները փորձաքննություններ կատարելիս
- Հարցաքննության ձևերն ու առանձնահատկությունները
- Օպերատիվ-հետախուզական գործունեություն և գաղտնի քննչական գործողություններ
- Քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքները
- Հանցագործությունների որակման հիմնախնդիրները
- Մասնավոր մեղադրանքով վարույթը
- Պաշտպանի մասնակցությունը դատական քննության փուլում
- Իրավաբանական գրագրություն և վերլուծություն
- Փաստաբանական գործունեության իրավական կարգավորումը և փաստաբանական էթիկա
- Անչափահասների արդարադատությունը
- Զինվորական գործերով քննության առանձնահատկությունները
- Արդար դատաքննությունը, ազատությունն ու անձնական անձեռնմխելիությունը ՄԻԵԿ լույսի ներքո
- Փաստաբանի գործունեության առանձնահատկություններն առանձին վարույթների իրականացման շրջանակներում
- Վերաքննիչ և վճռաբեկ բողոք կազմելու գործնական հմտությունները
- Անհատական դիմումի քննության վարույթը ՀՀ սահմանադրական դատարանում
- Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում ներկայացնելու գործնական հմտությունները
- Փաստաբանական գրասենյակի կառավարման առանձնահատկությունները
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
- Սթրեսի և ժամանակի կառավարում
- Իրավական էլեկտրոնային ռեսուրսներ
- Քրեակատարողական փուլի առանձնահատկությունները
- Դատավորի և դատախազի էթիկա
- Հակակոռուպցիոն կառուցակարգեր. արդի հարցեր
- Պաշտպանությունը հարկային ոլորտի հանցագործությունների գործերով
