Հարգելի՛ փաստաբաններ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտորի որոշմամբ հաստատվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի շրջանավարտների միության կանոնակարգը:

 

Միության հիմնական նպատակն է պահպանել և ամրապնդել ՀՀ փաստաբանական ակադեմիայի կապն իր շրջանավարտների հետ, զարգացնել շրջանավարտների փոխադարձ շփումները և ապահովել նրանց հաղորդակցությունն ՀՀ փաստաբանական ակադեմիայում սովորող ունկնդիրների հետ:

 

Միության անդամ կարող է դառնալ ՀՀ փաստաբանական ակադեմիան (ՀՀ փաստաբանական դպրոցի) ավարտած շրջանավարտը:

 

Եթե ցանկանում եք դառնալ Շրջանավարտների միության անդամ, խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով`  հղում