1. Ընդհանուր դրույթներ

Գաղտնիության քաղաքականության դրույթները տարածվում են վճարողի և գրանցվողի վրա: Վճարում/գրանցում կատարելով՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը գաղտնիության քաղաքականության դրույթներին:

2. Անձնական տվյալները հավաքելը և մշակելը

Կայքը հավաքագրում է հետևյալ տեղեկությունները՝

  • Էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ,
  • դասընթացների գրանցման, պահպանման պատմություն,
  • Փաստաբանական ակադեմիայի հետ ունեցած նամակագրություն:

Նախատեսվում է տվյալները պահպանել 3 տարի ժամկետով:

3. Տվյալների մշակման նպատակները

Հավաքագրված տեղեկություններն օգտագործվում են հետևյալ նպատակով՝

  • Վճարումը/գրանցումը հաստատող նամակ ուղարկելու համար,
  • նորույթների, գալիք դասընթացների, առաջարկների, կայքում կատարվելիք փոփոխությունների մասին իրազեկելու համար:
4. Տվյալների պահպանում և պաշտպանություն

Վճարողի/գրանցվողի կողմից տրամադրված տեղեկությունները համարվում են գաղտնի:

Ստացված տվյալները հասանելի են լինել միայն ՀՀ փաստաբանական ակադեմիային Եթե պետական մարմինները պահանջեն վճարողի/գրանցվողի անձնական տվյալները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և շրջանակներում, ապա ՀՀ փաստաբանական ակադեմիան պետք է փոխանցի պահանջվող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ փաստաբանական ակադեմիան երաշխավորում է, որ ձեռնարկված են տվյալների անվտանգության ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցները և Ձեր անձնական տվյալները պաշտպանված են: