1. Ընդհանուր դրույթներ
ՀՀ փաստաբանական ակադեմիայի կայքի Վճարում կոճակի միջոցով հնարավոր է կատարել հետևյալ վճարումները՝
- ընդունելության քննության մասնակցության համար՝ մինչև 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ,
- ընդունելության քննության մասնակցության թեսթավորման փորձարկման համար՝ մինչև 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ,
- ուսման վարձը վճարելու համար՝ 1,200,000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,
- վերապատրաստման դասընթացների մասնակցության համար՝ մինչև 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ,
- «Փաստաբանությունը Հայաստանի Հանրապետությունում» ուսումնական ձեռնարկի ձեռքբերման համար՝ մինչև 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ:
2. Վճարման ուղեցույց
ՀՀ փաստաբանական ակադեմիայի կայքում վճարում կատարելու համար պետք է սեղմել Ակադեմիա կոճակը, որից հետո Վճարում կոճակը, այնուհետև, ընտրել համապատասխան վճարումը և լրացնել պարտադիր դաշտերը:
Գրանցման հասատումը կատարվելու է էլ․ փոստի միջոցով։ Անհրաժեշտ է հաստատել էլ․ փոստի հասցեին կարճ հաղորդագրությամբ ուղարկված հղումը:
Վերապատրաստման դասընթացի մասնակցության և «Փաստաբանությունը Հայաստանի Հանրապետությունում» ուսումնական ձեռնարկի ձեռքբերման համար փաստաբանները պետք է լրացնեն նաև իրենց արտոնագրի տվյալները՝ վճարման զեղչից օգտվելու համար (վճարման արտոնություն սահմանված լինելու դեպքում):
3. Վճարման պայմանները
Վճարում կարող է կատարվել առցանց (օնլայն)՝ անկախիկ եղանակով: Արտարժույթով վճարումներ չեն ընդունվում:
Վճարված գումարը չի վերադարձվում, երբ ծառայությունը մատուցվել կամ պատվիրվել է: Եթե տեխնիկական խնդիրը հանգեցնում է սահմանված չափից ավել վճարման, ապա վճարողը կարող է պահանջել վերադարձ՝ վճարումից հետո 5 օրացուցային օրվա ընթացքում [email protected] էլեկտրոնային հասցեին էլեկտրոնային նամակ ուղարկելով:
4. Կայքի պատասխանատվությունը
ՀՀ փաստաբանական ակադեմիան պատասխանատվություն չի կրում հետևյալ գործոններից առաջացած վնասների համար՝
- Գրանցվողի/վճարողի կողմից սխալ կամ թերի տվյալների տրամադրում,
- ՀՀ փաստաբանական ակադեմիայի վերահսկողությունից դուրս գտնվող տեխնիկական հաղորդակցության կամ ծրագրային ապահովման խափանումներ,
ՀՀ փաստաբանական ակադեմիայի կայքի միջոցով վճարում կատարելը մատուցվող ծառայությունը ստանալու նպատակով վճարողի/գրանցվողի կողմից արված առաջարկ է: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե վճարողի/գրանցվողի էլ. հասցեին ՀՀ փաստաբանական ակադեմիայի կողմից ուղարկվում է վճարումը/գրանցումը հաստատող նամակ: Նամակը համարվում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի և վճարողի/գրանցվողի միջև կնքված համաձայնագիր:
Օգտվելով ՀՀ փաստաբանական ակադեմիայի կայքից՝ Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս վերոնշյալ պայմաններին, ինչպես նաև Փաստաբանական ակադեմիայի կողմից տեղեկատվական բնույթի նյութեր և ծանուցումներ ստանալուն:
