





Բուհերում սովորեցնում են ինչ իրավական կարգավորումներ կան, իսկ Ակադեմիան այդ հենքի վրա սովորեցնում է ինչպես դրանք գործնականում կիրառել։ Օրինակ՝ բուհում սովորում են, որոնք են հանցագործությունները, իսկ Ակադեմիայում սովորեցնում են ինչպես պաշտպանություն կազմակերպել, եթե արդեն տեղի է ունեցել հանցագործություն։
Բացի այդ, Ակադեմիայում ունկնդիրն ինքն է ընտրում իր մասնագիտական ուղղվածությունը՝ քաղաքացիաիրավական կամ քրեաիրավական, և դասերի ճնշող մեծամասնությունը վերաբերում է հենց իր ընտրած նեղ մասնագիտացմանը։
Եթե ունեք 3 տարվա իրավաբանի ստաժ, ապա տևողությունը 6 ամիս է, իսկ եթե ոչ, ապա 1 տարի, որից՝ 6 ամիսը փորձաշրջանի փուլն է:
1.200.000 ՀՀ դրամ, որը կարող եք տարաժամկետ վճարել վեց ամսվա ընթացքում։
Students of the Academy of Advocates of RA provide free legal advice every working Thursday.


Rector

Vice-rector for science and practice

Vice-rector for academic affairs

Head of the science and practice department

Head of the study deparment
Փաստաբանական ակադեմիայի դերը կայանում է նրանում, որպեսզի կարողանա տալ ոչ միայն տեղեկատվական ինֆորմատիվ գիտելիքներ, այլ նաև ունակություններ իրենց գիտելիքները և ստացած տեղեկատվությունը իրականում իրացնելու առումով: Փաստաբանական ինստիտուտը իմ խորին համոզմամբ հանդիսանում է իրավական պետության անկյունաքարային ինստիտուտներից մեկը:
Արսեն ՆիկողոսյանԴատավորՓաստաբանական ակադեմիայի դասախոսՓաստաբանական դպրոցի ձևավորումից ի վեր մենք այսօր գործնականում տեսնում ենք որակապես նոր փաստաբանական ինստիտուտ: Մենք տեսնում ենք փաստաբաններ ոչ միայն բարձր մասնագիտական որակներով օժված, այլ նաև էթիկայի կանոններին հետևող փաստաբաններ: Ուժեղ փաստաբան, լավ իրավաբան ունենալու դեպքում, բոլոր կողմերն ավելի ձգված են՝ հասկանալով, որ բարձր պրոֆեսիոնալ իրավաբանի հետ գործ ունեն:
Սերգեյ ՄարաբյանՓաստաբանՓաստաբանական ակադեմիայի դասախոսԿարող եմ միանշանակ ասել, որ Փաստաբանական ակադեմիան ապահովում է իսկական, գրագետ, բարեխիղճ, կրթված, անկաշառ և բարձր էթիկական մակարդակ ունեցող փաստաբաններ դառնալու համար անհրաժեշտ երաշխիքներ: Այն գիտելիքի պաշարը, այն փորձը, որոնք ունկնդիրներն այսօր ստանում են Փաստաբանական ակադեմիայում, բավարար է հենց Փաստաբանական ակադեմիան ավարտելու հաջորդ օրվանից անցնել գործի և պաշտպանել մարդկանց իրավունքներն ու օրինական շահերը:
Հովիկ ՇահնազարյանԴատավորՓաստաբանական ակադեմիայի դասախոսԵս ինքս պատիվ ունեմ աշխատելու Փաստաբանական ակադեմիայում, ես տեսնում եմ այն դրական տեղաշարժերը, դրական գործընթացները, որ այս տարիների ընթացքում տեղի են ունեցել Փաստաբանական ակադեմիայում: Փաստաբանական ակադեմիան ենթադրում է դասավանդման այլ որակ և այլ մակարդակ, դա ենթադրում է նաև յուրահատուկ ուսումնական ծրագրեր և ուսումնական գործընթացի կազմակերպման յուրահատուկ մեթոդներ և ձևեր: Դա շատ ավելի որակյալ, շատ ավելի թիրախային, նպատակային կրթություն է ենթադրում:
Արման ԴիլանյանՍահմանադրական դատարանի նախագահՓաստաբանական ակադեմիայի դասախոսՓաստաբանական ակադեմիան կլասիկ հետբուհական հաստատություն է: Եթե մենք ուսումնասիրենք այն առարկանները, որոնք որ Փաստաբանական ակադեմիայում են անցնում սաները և բուհերում, ապա չունենք մենք կրկնություն: Ըստ էության, ունկնդիրներն այստեղ այն հմտություններն են ձեռք բերում, որոնք որ հետագայում որպես փաստաբան պետք է աշխատեն և ցուցադրեն իրենց աշխատանքի որակը:
Արթուր ԴավթյանՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահՓաստաբանական ակադեմիայի դասախոսՓաստաբանական ակադեմիան դա այն եզակի կրթական կառույցներից է, որի քննությունների արդյունքների նկատմամբ երբևէ չի եղել կասկածներ և որ դրանք օբյեկտիվ են և այդ ողջ գործընթացը թափանցիկ է և փաստաբաններն իրապես իրենց հանձնած քննության արդյունքների տերն են: Սա այն հաջողություններից ձեռքբերումներից է, որը հիմք է տալիս Փաստաբանական ակադեմիայի մեր գործընկերներին շարունակեն զարգացման գործընթացը, այլ ոչ թե զրոյից կառույցի ստեղծման վրա աշխատեն:
Գրիգոր ՄինասյանՀՀ Արդարադատության նախարար 2023 թ.Փաստաբանական ակադեմիայի հետ մեր հարաբերությունները կարելի է համեմատել մանկական ընկերության հետ և բնական է, որ այդ ճանապարհին մենք ունեցել ենք շատ ընդհանուր խնդիրներ, խոչընդոտներ, որոնք պետք էր հաղթահարել՝ ցույց տալու համար և հիմնավորելու մեր հիմնադրման, հետագա գոյության, զարգացման կարևորությունն ու անհրաժեշտությունը:
Սերգեյ ԱռաքելյանՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր
