Փաստաբանների վերապատրաստման դասընթացները ՀՀ փաստաբանական ակադեմիան կազմակերպում է նաև առցանց եղանակով։
Առցանց եղանակով վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ընտրել դասընթացը, որից հետո գրանցվել և լրացնել նախնական թեստ։ Նախնական թեստը լրացրած փաստաբանին, անկախ ճիշտ պատասխանած հարցերի քանակից, համակարգը հնարավորություն է տալու դիտել դասընթացը։ Դասընթացը դիտելուց հետո մասնակիցը նորից պետք է լրացնի թեստ, որի հարցերի կեսից ավելին ճիշտ պատասխանելու դեպքում փաստաբանը կհամարվի 4 ակադեմիական ժամ ժամաքանակով վերապատրաստված։

