ՀՀ փաստաբանական ակադեմիայի կառավարումն իրականացնում են ՀՀ փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհուրդը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտորը:

ՀՀ փաստաբանական ակադեմիայի կառավարման բարձրագույն մարմինը Խորհուրդն է:

Խորհուրդը կազմավորվում է երեք տարի ժամկետով՝ 7 (յոթ) անդամի կազմով, ներկայացուցչության հետևյալ համամասնությամբ՝

  1. ՀՀ փաստաբանների պալատի նախագահը, ի պաշտոնե.
  2. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից ընտրված երեք փաստաբան.
  3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից մեկ ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ.
  4. երկու իրավաբան գիտնական՝ «Փաստաբանության մասին» օրենքով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 05.05.2026թ․ որոշմամբ երեք տարի ժամկետով կազմավորվել է կառավարման խորհուրդ՝ հետևյալ կազմով.

  1. Սիմոն Բաբայան՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, ի պաշտոնե, (արտոնագիր № 55).
  2. Մարտուն Փանոսյան՝ փաստաբան (արտոնագիր № 986).
  3. Ինեսսա Պետրոսյան՝ փաստաբան (արտոնագիր № 20).
  4. Տարոն Սիմոնյան՝ փաստաբան (արտոնագիր № 1092).
  5. Հասմիկ Ստեփանյան՝ իրավաբան գիտնական (ի.գ.թ.).
  6. Նազելի Սուքիասյան՝ իրավաբան գիտնական (ի.գ.դ., պրոֆեսոր).
  7. Ներսես Զեյնալյան՝ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ:

ՀՀ փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Սիմոն Բաբայանը՝ մինչև 2029 թվականի մայիսի 5-ը (ներառյալ) ժամկետով։

Խորհրդի խնդիրներն են՝

  1. ՀՀ փաստաբանական ակադեմիայի ընդհանուր կառավարումը.
  2. ՀՀ փաստաբանական ակադեմիայի ընթացիկ գործունեության վերահսկողությունը:

Խորհուրդն իրականացնում է հետևյալ գործառույթները և լիազորությունները`

  1. ՀՀ փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտորին.
  2. հաստատում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի աշխատանքային ներքին կանոնակարգը, կառուցվածքը և աշխատակազմի հաստիքացուցակը.
  3. հաստատում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի տարեկան բյուջեն՝ ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտորի ներկայացմամբ.
  4. ՀՀ փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ լսում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտորի հաշվետվությունները.
  5. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի հաստատած ուղենիշներին համապատասխան՝ հաստատում է փաստաբանների վերապատրաստման պլանը, ինչպես նաև ունկնդիրների ուսումնական պլանը.
  6. ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտորի ներկայացմամբ քննարկում և լուծում է ունկնդրի հեռացման հարցը.
  7. անվավեր է ճանաչում, վերացնում կամ կասեցնում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտորի ընդունած անհատական կամ ներքին իրավական ակտերը.
  8. ընտրում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի աուդիտն իրականացնող անձին.
  9. հաստատում է ունկնդիրների ուսման վարձի չափը, դրա վճարման կարգը.
  10. հաստատում է ընդունելության քննությունների անցկացման համար անհրաժեշտ վճարի չափը և վճարման կարգը.
  11. հաստատում է փաստաբանների վերապատրաստման համար գանձվող վճարի չափը և վճարման կարգը.
  12. ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտորի ներկայացմամբ հաստատում է ընդունելության քննությունների կազմակերպման և անցկացման կարգը.
  13. հաստատում է փաստաթղթերի պահպանման ժամկետները.
  14. ստեղծում է տնտեսական ընկերություններ կամ որոշում է ընդունում տնտեսական ընկերություններում մասնակցության մասին, ինչպես նաև ստեղծում է առանձնացված ստորաբաժանումներ և հիմնարկներ ու ընդունում դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումներ.
  15. ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտորի ներկայացմամբ հաստատում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի խորհրդանիշը.
  16. սահմանում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի լրիվ մաշված կամ չաշխատող (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման կարգը.
  17. իրականացնում է «Փաստաբանության մասին» օրենքով, «Հիմնադրամների մասին» օրենքով, ՀՀ փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև ՀՀ փաստաբանական ակադեմիայի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ: